Այդ ի՞նչ սկզբունքներ ու տարրեր է քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը․ Շարմազանով

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարց Փաշինյանին։

Հայտարարությունը կարդա և պատասխանի։

Այդ ի՞նչ սկզբունքներ ու տարրեր է քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը։

Ներկայացրու քո կարծիքը, ի՞նչ փոխզիջման մասին է խոսք գնում, ո՞րն է քո փոխզիջումը։

Եվ վերջապես, ինչու՞ չկա հղում ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացմանը:

Հ. Գ. Բա ասում էր փաստաթուղթ չի՞ քննարկվում։

Գոնե այսքանից հետո Փաշինյանը պարտավոր է ներկայացնել իր հայեցակարգն ու լուծման տարբերակն Արցախյան կարգավորման գործընթացում։

Դե քեզ տեսնեմ Նիկոլ, դուխով»։