ՍԴ-ի շուրջ մարտեր առանց կանոնների են. Թովմասյանին փոխելը նպատակ ունի. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Իշխանությունները ՍԴ-ն փոխում են կոնկրետ նպատակների համար․ դա կարող է լինել Արցախի հարցը, կամ Ստամբուլյան կոնվենցիան, կամ այլ խնդիր։ 24TV-ի տաղավարում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։ 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, ներկա անձնիշխան համակարգում անհրաժեշտ է կառավարելի ՍԴ, իսկ դա նշանակում է, որ կան կոնկրետ խնդիրներ, որոնք լուծվելու են նոր ՍԴ-ի կողմից։

Բանախոսները համակարծիք էին, որ տրամաբանական է, որ Ժնևում առնվազն 2 օր և հանրագումարային 12 ժամ տևած ԼՂ բանակցություններում հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել, սակայն վերջնական որոշման ժամանակ հաշվի են առնվելու ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի մոտեցումները, այլև համանախագահների, Թուրքիայի, Իրանի և անգամ Չինաստանի շահերը։

Անդրադառնալով խոսքի ատելության քարոզին՝ բանախոսները կարծիք հայտնեցին, որ չնայած իշխանությունը լեգիտիմ է և ժողովրդավարական ընտրություններով ընտրված, սակայն նրա աջակիցները անհանդուրժող են այլընտրանքային կարծիքի, քննադատության նկատմամբ։ Դա արդեն ինչ-որ մի փուլից հետո խիստ մտահոգիչ է։

Մանրամասները՝ տեսանյութում։