Հարուցվել է քրգործ՝«վարչապետը որոշում ա ռեստորանին հարկայինով պատժել» գրառման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Նարեկ Սամսոնյան

ՀՔԾ-ում քննվում է Նարեկ Սամսոնյանի՝ «3000$ 1կգ սեւ իկռա առնող վարչապետը» վերտառությամբ գրառումը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին ՀՔԾ-ի լրատվությունից։

Մասնավորապես, հարուցվել է քրեական գործ Սամսոնյանի գրառման հետեւյալ հատվածի վերաբերյալ․

««սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայինանում ա եւ որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում»:

 Սամսոնյանը, մասնավորապես, գրել էր․

«3000$ 1կգ սեւ իկռա առնող Վարչապետը

Անհամաչափ փաստերից խոսացիք չդիմացա... Ուրեմն սա մեր առաջին ձեռից, խիստ հավաստի աղբյուրի փոխանցած լուրն ա, որը էսօր չէ, որ պետք ա հրապարակեի, բայց դե Նիկոլը անհամաչափություն էր ուզում: Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սեւ իկռան: Ու դե քանի որ մեր Վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երեւանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: Ախռանայի տղերքը գնում են էդ ռեստորան ու նորից նույն չափ սեւ իկռա են ուզում, բայց ասում են «էս անգամ փոխանցումով առնենք էլի», ռեստորանի ադմինիստրացիան ասում ա, որ փոխանցումով առնելու դեպքում 3 հազարի փոխարեն 5 հազար դոլար կլինի կիլոգրամը: Ու էս մեր «սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայինանում ա եւ որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում:

Էս ա սրա իրական դեմքը ու հիմա ինքը վիդիծի լի ապշել ա սաֆարյանստյոպիկի օդում կրակած թվից: Էս ա «մեր ժամանակների հերոսը»: Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սեւ իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500 $-ից »: