Հունաստանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

Հունաստանում, Ռոդոս կղզու մոտ տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Լրատվությունը տարածում է տեղական մամուլը: Գրել է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Երկրաշարժի էպիկենտրոնը Էգեյան ծովում, 10 կմ. խորության վրա է:

Փլուզումների մասին տեղեկատվություն առայժմ չկա: