Մասիսի բժշկական կենտրոնը չի լուծարվում. նախարարությունը հերքում է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

աին

«Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, թե առողջապահության նախարարությունը ցանկանում է կրճատել ոչ միայն գյուղական, այլև քաղաքային համայնքների առողջապահական կենտրոնները: Թերթը նշում է Մասիս քաղաքի հիվանդանոցի մասին՝ հայտնելով, թե հիվանդանոցը այս տարվա ընթացքում կարող է լուծարվել, և կգործի միայն քաղաքային պոլիկլինիկան:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա: Ավելին, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաթեթը: