20-ամյա զինծառայողը վիրավորվել է չպարզված հանգամանքներում. վիճակը ծանր է. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

զինվոր

Նախօրեին Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է: Այս առնչությամբ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել։

«Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: