Հայաստանից ներկրվող ավտոմեքենաների վերաբերյալ Ղազախստանում նոր որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

.

ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներկրկված ավտոմեքենաները պետք է ժամանակավոր հաշվառման կանգնեցվեն: Այս մասին հայտնում են Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունից:

Հաշվառման կանգնող ավտոմեքենաները կստանան դեղին համարանիշ՝ գրանցման վայրի մասին վկայող թվի փոխարեն 18 թվով:

Ժամանակավոր հաշվառումը կգործի մինչև 2021 թվականի մարտի 1-ը: Նոր մեխանիզմի համաձայն՝ ավտոմեքենաների սեփականատերերը պետք է որոշեն՝ կամ մշտական հաշվառման են կանգնեցնում ավտոմեքենան, կամ դուրս բերում երկրի սահմաններից: