Ընտանիքի անդամների թիրախավորումը չի կարող մեզանում տեղ ունենալ․ Վահան Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

վահան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին: Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական:

Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ:

#մենքձեզպեսչենք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: