«Հենց դա հաղթանակ կլինի»․ Մանթաշյանը կերգի Դրեզդենի` SemperOpernball-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին:

 «Ես ստացել եմ համերգին ելույթ ունենալու առաջարկ: Երկար մտածելուց հետո ընդունել եմ առաջարկը: Հենց դա հաղթանակ կլինի»,- հայտնել է երգչուհին:

Հիշեցնենք, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:  Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։