Նախագահը Դավոսում հանդիպել է «Apple» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

դավոս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ «Apple» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։

Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։