Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

մանվել

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հունվարի 21-ին դատարանին միջնորդություն են ներկայացրել նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Ըստ պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝  Մանվել Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը,ք անի որ ավելի քան 20 տարի Ֆրանսիայի բժիշկները բուժել են Մանվել Գրիգորյանի շաքարային դիաբետը։

Պաշտպանները ներկայացրել են նաև Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի պրոֆեսորի գրությունը, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում անվերահսկելի դիաբետի, սրտային, շնչառական անբավարարության պատճառով։

Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժնում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, և դրական պատասխան ստացել:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: