Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ԼՀԿ-ից կընդգրկվի Տարոն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

ԼՀԿ խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում խմբակցությունից կընդգրկվի Տարոն Սիմոնյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով և անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված և այլ անհրաժեշտ բարեփոխումները սահմանադրության մակարդակում ամրագրելու համար», - գրել է Մարուքյանը։