Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Սքարլեթ Յոհանսոնն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News

սքարլեթ

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը՝ մեկ տարում վաստակելով 56 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Forbes-ի կայքում:

Անցյալ տարի Յոհանսոնը կրկին գլխավորել էր աղյուսակը՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 40,5 մլն դոլար:

Ըստ Forbes-ի՝ այս տարի ևս նրա եկամուտների մեծ մասը ստացվել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սև այրին» և «Վրիժառուները. Ավարտ»:

Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44,1 դոլար եկամուտով:

sofia03082017-zahod

Ռիզ Ուիզերսփունը երկու կետով առաջադիմել է և հայտնվել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն դոլար եկամուտով:

ռիզ

Հաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը:

RTR3E9AI-pic905-895x505-84120

Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2018 թվականի հունիսից 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհիների եկամուտները: