ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News
Փաշինյան-Թրամփ հանդիպման նպատակադրություն կար և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Կար նպատակադրություն երկու կողմից էլ, սակայն հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով», - ասաց Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: