Մոգերինին զսպվածության կոչ է արել Օմանի ծոցում 2 նավերի վրա հարձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

«ՌԻԱ Նովոստին» գործակալությունը, հղում անելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությանը, հայտնում է, որ ԵՄ-ն առավելագույն զսպվածության կոչ է անմում Օմանի ծոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: 

«Առավելագույն զսպվածության կոչ ենք արել: Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքում իմաստուն միտք կա, որ աշխարհը չի կարող իրեն հերթական ճգնաժամը թույլ տալ: Իհարկե, դա կքննարկենք նախարարների հետ», - Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին հարաբերությունների հարցով խորհրդակցության մեկնարկից առաջ ասել է Մոգերինին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օմանի ծոցում հարձակման էին ենթարկվել Altair և Kokuka Courageous նավերը, որից հետո 2 անձնակազմերը տարհանվել են Իրանի տարածք:

ԱՄՆ-ն  Իրանին մեղադրել է լցանավերի վրա հարձակման համար։