Հայաստանում 3 կուսակցություն և 1 դաշինք կստանան պետական աջակցություն
17/04/2025
Չդասակարգված
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2024 թ. ՀՀ պետբյուջեից կստանան 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն՝ ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների»,- ասված է որոշման նախագծի մեջ:
Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
–00—ՅՄ