Ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

 Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումային օրվա արդյունքներով Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը, դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ:

 

–00—ՍՊ