Ռեալ Սոսյեդադը հայտարարություն է արել Զախարյանի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում դեռ կարող է խաղադաշտ դուրս գալ։ Այս մասին հայտնում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Արսենը ապաքինվում է մկանային վնասվածքից և հետևում է բժիշկների խորհուրդներին։ Չի կարելի ասել, որ նա չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտը», – իսպանական ակումբի ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ 21-ամյա կիսապաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա հերթական վնասվածքի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
–00—ՍՊ
Related topics
- Latest
- Most Viewed
-
Բա կներեք, ո՞վ է կրելու պատասխանատվություն Վարդան Ղուկասյանի մասով, քաղաքապետ եք ընտրել
-
Ազատի զորամասի գործով հանցագործության հետքեր են թաքցվել, վկաների ցուցմունքները հակասում են իրար
-
Ռուբինյանը ՌԴ փոխարտգործնախարարին տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերություններում զարգացումները
-
«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել
-
Փաշինյանի հետ մենք կապ չունենք, դեմ ենք Մինսկի խմբի լուծարմանը, իսկ Արցախի էջը փակ չէ. Շահրամանյան
-
Իրանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր և ռազմավարական գործընկերը․ Արաղչի
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր. «Իրավունք»
-
Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում. «Հրապարակ»
-
Մի 10 հոգի ղարաբաղցի ա զոհվել 2023 թ-ին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին
-
Դատապարտում ենք Սուքիասյանի՝ արցախցիների նկատմամբ ատելության, ատելության, ներազգային պառակտման քայլը
-
Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ»
-
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը