ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ֆրանսիան ու նախագահ Էմանուել Մակրոնը չեն համոզել Փաշինյանին 2022 թ-ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մասին, ընդհակառակը, Մակրոնի ադմինիստրացիայից ինձ հայտնեցին, որ նախագահը զայրացել էր ՀՀ վարչապետի պահվածքի վրա, որը հրաժարվել էր Ալիևի մոտ պաշտպանել հայկական շահերը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համանախագահ Մուրադ Փափազյանը։
Ըստ Փափազյանի, Ֆրանսիայի օգնությունը Հայաստանին պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի անձով, նույնը տեղի կունենա այն դեպքում, երբ նա չի լինի Հայաստանի վարչապետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ