Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

օ

Երեկ Տավուշում բերման ենթարկված գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մախսուդյանն ունի գլխուղեցի ցնցում և ձեռքի վնասվածք։

Գնդապետ Մախսուդյանը վնասվածքները ստացել է երեկ՝ Տավուշում ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ընթացքում։
Հիշեցնենք, որ տավուշցիները խաղաղ ակցիաներ են իրականացնում՝ ընդդեմ Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու իշխանությունների գործողությունների։

Տավուշցիները երեկ փակել են դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին։

Բերման է ենթարկվել մոտ 9 քաղաքացի, սակայն ոստիկանությունն առ այս պահը հստակ տեղեկություն չի հայտնում, թե ինչ հիմքով են բերման ենթարկել նրանց։ Նրանց մի մասն արդեն ազատ է արձակվել, սակայն հատկանշական է, որ բերման ենթարկված անձանցից քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել, նրան տեղափոխել են Երևանի քննչական բաժին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ