Փարիզում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

պատարագ

Փարիզում ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Փարիզում Սբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և ոգեկոչվել է 1б5 միլիոն զոհերի հիշատակը»,- գրել է դեսպան Տոլմաջյանը:  

Հոգևոր արարողությունը տեղի է ունեցել Սբ․ Տիրամայր տաճարում: