Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 310-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

«News 1st» հեռուստաալիքը հայտնում է, որ Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 290 զոհվածների և 500 տուժածների մասին:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի, Բատիկալոայի և երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմևտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում:

1

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել:

Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 23-ը հայտարարել են զոհվածների հիշատակի սգո օր:

1