ԵՄ-ն 270 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին գրանտների տեսքով. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

«Առաջիկա չորս տարում 270 միլիոն եվրո կտրամադրենք դրամաշնորհների տեսքով»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն մտադիր է Հայաստանը դարձնել ավելի կայուն։

--00—ՅՄ