ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ աջակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանությանը: Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան մկրոբլոգում գրել է․
«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը: Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»: