Այն, ինչ ավերվել է նրանց կեղտոտ ձեռքերով, կվերականգնենք․ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի սեփականատեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

գգ

Մենք երբեք չենք մոռանա նրանց, որոնք զոհ գնացին ահաբեկիչներին: Այն, ինչ ավերվել է նրանց կեղտոտ ձեռքերով, կվերականգնենք: Այդ մասին ասվում է «Կրոկուս Սիթի Հոլ» ընկերության հայտարարության մեջ՝ առաջին անգամ մեկնաբանելով համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Համերգասրահի ադրբեջանցի սեփականատեր Արազ Աղալարովն էլ РБК-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել դեպքից․ 

«Ահաբեկիչները դահլիճ են մտել ոչ թե դռնից, այլ հարևան ցուցասրահի պատուհանից։ Բազմաթիվ ինքնաձիգներով: Սկսել են կրակել այն ամենի վրա, ինչ տեսել են։ Բոլոր մարդկանց, անվտանգության աշխատակիցների վրա։ Մեկ անվտանգության աշխատակից սպանվել է, երկրորդը՝ վիրավորվել»։ 



Հիշեցնենք՝ ՌԴ ԱԻՆ վերջին տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ, տուժել՝ 152-ը.

Փլատակներից դուրս բերված 133 մարմիններից, նախնական տվյալներով, բացահայտվել է 50-ի ինքնությունը: Բժիշկները  պայքարում են 107 մարդու կյանքի համար:

 

--00—ՍՊ