ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստաֆը որոշել է ABBA խմբի անդամներին ասպետական շքանշանով պարգեւատրել։ Երաժիշտները պարգեւատրվել են շվեդական և միջազգային երաժշտական կյանքում ակնառու ծառայությունների համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ասպետության թագավորական շքանշանները շվեդներին շնորհվում են գրեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ։
--00—ԱՊ