Ֆրանսիայում սառեցրել են Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

լ.

Ֆրանսիայում դատարանը սառեցրել է  Լազուրե ափին գտնվող  Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին։ Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ոչ այլ ոք է, քան ռուսական նավթագազային հսկա «Գազպրոմի» դուստր ընկերությունը․ գրում է ֆրանսիական Le Monde թերթը։

Le Monde-ի տվյալներով՝ վիլլան, որը տեղացիներին հայտնի է որպես Villa del Mare,, գտնվում է 3 հեկտար տարածքի վրա։ Օբյեկտը, բացի մի քանի հարկ ունեցող գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 մլն եվրո։

Վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքի սառեցման, ինչպես նաև SNC Maritime Villa Holding ընկերության բաժնետոմսերի սառեցման մասին կարգադրությունը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ