Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ll

 

Թուրքիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10,8 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սև ծովի ափին գտնվող Զոնգուլդակ քաղաքից 63 կմ հարավ և Բոլու քաղաքից 18 կմ հյուսիս։

--00—ՍՊ