ԱՄՆ-ն Թուրքիայի մասնակցությամբ գաղտնի հանդիպում է անցկացրել Սաուդիան Արաբիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

ա.

Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գաղտնի հանդիպում են անցկացրել Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։



Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ուկրաինայում ընթացող պատերազի՝ մասնավորապես այն դադարեցնելու շուրջ:



Ըստ գործակալության՝ հանդիպման վերջում մասնակիցները որևէ ընդհանուր հայտարարի գալ չեն կարողացել: 



Որպես հանդիպման անցկացման օր նշվում է 2023-ի դեկտեմբերի 16-ը:



Դրան մասնակցել են ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի ազգային անվտանգության գծով խորհրդականները, ինչպես նաև տարբեր ներկայացուցիչներ՝ Հնդկաստանից, Սաուդիան Արաբիայից և Թուրքիայից:



Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել Ռուսաստանը, իսկ Չինաստանը, Բրազիլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մերժել են ստացված հրավերը:  

--00—ԼՀ