Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը նշել են դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

60156af2eacae

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ջերմորեն շնորհավորելով վերջինիս ծննդյան օրվա առթիվ։

Երկու երկրների ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններում ձեռքբերած բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել անձնական շփումները։

Ալիևին նաև շնորհավորական հեռագիր է ուղարկվել, որում ասված է․ «Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում ձեր հայրենակիցների շրջանում, այդ թվում արտերկրում: Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում, և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային հարցերում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,-ասված է ուղերձի մեջ։

--00—ՅՄ