Հռոմի Պապը ծնկել է Հարավային Սուդանի ղեկավարների առջև և համբուրել նրանց ոտքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Euronews-ը տեսանյութ է հրապարակել, որում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հարավային Սուդանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, որոնց թվում էին Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը և հինգ փոխնախագահներից չորսը, ընդդիմության նախկին ղեկավար Ռիեկ Մաշար Թենին ու նրա հոգևոր հիերարխները, ծնկել է նրանց առաջ։

«Մեզ՝ քաղաքական ու կրոնական առաջնորդներիս, Աստված շնորհել է կարևոր խնդիր՝ լինել նրա հոտի ուղեվարները, և հենց այդ պատճառով մեզնից ավելին է պահանջվում։ Հետո մեզնից կպահանջեն, թե որքանով ենք լավ աշխատել ի բարօրություն ժողովրդի և  խաղաղության»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ համբուրելով Հարավային Սուդանի հյուրերի ոտքերը։

Հռոմ

Աղբյուրը նաև նշում է, որ Հռոմի Պապը լրջորեն դիտարկել է Հարավային Սուդան ուղևորությունը և մտադրվել էր այն իրականացնել հենց անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոսի հետ, սակայն ավելի ուշ այդ գաղափարից հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ «պայմանները դեռ հասունացել»։