Վթարի ենթարկված 18 համարի ավտոբուսի վարորդի վիճակը ծանր է, բժիշկների հսկողության տակ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_5

Մայրաքաղաքի թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել էր, ինչն էլ դարձել է շղթայական վթարի պատճառ: Այս մասին 24News-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոններից մեկը և գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ