ԼՂ հայերը Փաշինյանի քաղաքականության հետևանքով կորցրին պետականությունը. Աբխազիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Բ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Աբխազիայի ինքնիշխանությանը հակասող փաստ է համարել։

«Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ պաշտպանել է Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին»,- նշված է նախագահի մեկնաբանության մեջ։

Բժանիան հիշեցրել է նաև Փաշինյանին, որ Աբխազիայում հարգում են ողջ հայ ժողովրդին, որի մի մասն անցյալի ողբերգական իրադարձություններից իր փրկությունն է գտել հենց Աբխազիայում։

«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, ովքեր իր վարած քաղաքականության հետևանքով բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը», - ընդգծել է նախագահը։

Ըստ Բժանիայի՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։

 

--00—ԱՊ