Ադրբեջանի հարձակումը խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

լիտ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակումն ամբողջությամբ խաթարում է տևական խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X (նախկին Twitter) սոցցանցում գրառում է կատարել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,- ասվում է գրառման մեջ։

--00—ԼՀ