ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ու խնդիրները լուծել երկխոսության միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1119896

Եվրամիությունը կոչ է անում դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն և խնդիրների լուծումը գտնել երկխոսության միջոցով։ Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։

«Մենք շատ ուշադիր գնահատում ենք իրադրությունն ու տեղում հետևում զարգացումներին։ Եվրամիությունը մշտապես շատ հետևողական է եղել, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետ կապված մեր դիրքորոշմանը։ Մենք չենք խրախուսում միակողմանի քայլերը, կոչ ենք անում դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն և փնտրել լուծումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական երկխոսությամբ և կարգավորման գործընթացով, որը սկսվել և իրականացվում է ԵՄ կողմից»,- ասաց Ստանոն՝ նշելով, որ ակնկալվում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունն իրադրության վերաբերյալ։

--00—ՅՄ