Արցախում առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

dd

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․



Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել:

Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:

Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են:

--00—ՍՊ