Մեռան արյուն թափելուց խոսել, հարցնում եք ինչու՞ էսքան ոստիկան կա. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արտաքին թշնամու կողմից սադրանքներ չենք բացառում, այնպիսի բաներ ենք մեր պատմության ընթացքում տեսել, որ ոչինչ բացառել չենք կարող, առավել ևս, երբ ողջ իշխանությունը մի տեղում է գտնվում, բնական է, որ անվտանգությունը պետք է ապահովվի։ Այս մասին ՔՊ-ի կազմակերպած երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով մեծաքանակ ոստիկանական ուժերի ներկայության մասին։

Սիմոնյանը նշեց, որ ընդդիմադիրները ԱԺ-ում արյուն թափելուց են խոսում և հորդորեց գնալ ու իրենց հարցնել, թե ինչ արյան մասին են խոսում․ «Մեռան արյուն թափելուց խոսել, հարցնում եք ինչու՞ էսքան ոստիկան կա, գնացեք իրենց հարցրեց»,-ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ