Ռուսաստանի հետ մեր սերտ շփումները կնպաստեն տարածաշրջանային խնդիրների լուծմանը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դդ

Էրդողանը թվիթերյան(X) էջում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը․ 



«Այսօր ես հանդիպեցի իմ սիրելի ընկերոջը: Նախատեսվում է ուժեղացնել Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը առևտրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տնտեսության և ֆինանսների ոլորտներում:



Ռուսաստանի հետ մեր սերտ շփումները հետագայում ևս կնպաստեն տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը»,- գրել է նա։ 

--00—ՍՊ