Արցախին ուժեղ նախագահ է պետք, նա չպետք է ենթարկվի ճնշումների, 120 հազար մարդու ճակատագիր է որոշվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Արցախին ուժեղ իշխանություններ են պետք, Արայիկ Հարությունյանին որոշում կայացնելու կամքն էր պակասում, երեք տարվա ընթացքում այդպես էլ այն չդրսևորվեց։ Արցախին պետք է առաջնորդ, որ ունակ և կարող լինի ի նպաստ Արցախի որոշում կայացնել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ընդգծեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով, 2022 թվականին Սահմանադրական բարեփոխումներ իրականացվեց, որը կարգավորում էր նախագահի հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրությունը,՝ առաջնորդվելով այդ որոշմամբ՝ նոր նախագահը պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը։

«Հաջորդ նախագահը պետք է ժողովրդի կողմից դրված պահանջները գիտակցի, Աժ քաղաքական ուժերը պետք է ինքնագիտակցում ունենան, որ կարողանան որոշում կայացնել և ներքին ու արտաքին ճնշումներին չենթարկվեն։ Խորհրդարանի հինգ ուժերը պետք է իրենց խղճով առաջնորդվեն, 120 հազարի ճակատագրի հարցն է որոշվում, լինել-չլինելու հարց է»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր դժգոհություններին՝ Հակոբյանը նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք սեփական ամբիցիաները առաջ կտանեն կամ կկառավարվեն դրսի ուժերի կողմից, ակնհայտ կլինի, որ Արցախի շահը չեն սպասարկում, սպասարկում են իրենց շահը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ