Վագիֆ Խաչատրյանի հետ կապված դեպքը ավելի է դժվարացնում հայ-ադրբեջանական կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Տեղի ունեցածը դժվարացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Լաչինի միջանցքում ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքի մասին։

«Դեպքի մասին հակասական մեկնաբանություններ ենք ստացել թե հայկական, թե ադրբեջանական կողմից։ Մենք ելնում ենք նրանից, թե որն է ավելի էական հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ բնակչության իրավունքների ապահովվման համատեքստում»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ