Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի պատանեկան ԵԱ-ի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

սս

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը հերթական մեդալն է նվաճել, հայտնում է Armsport-ը։ 

 

Մ20 տարեկանների պայքարում Էմմա Պողոսյանը երկամարտի 221 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։

Հայ մարզուհին փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում և հրում վարժություններում։

--00—ՍՊ