Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալներն ավելացել են 37.5%-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

df93cdff-bd11-46d8-9b6c-7b42b9a1530b (1).jpg

Ամերիկյան «DefenseNews» պարբերականը հրապարակել է ուսումնասիրություն՝ կապված Թուրքիայի պաշտպանական ռազմական արտադրանքի արտահանման հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 2022-ին այդ արտահանման ծավալները 2021-ի համեմատ ավելացել են 37.5%-ով:

Պարբերականը, հիմնվելով Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական ռազմադրյունաբերողների ասոցացիայի (SASAD) տվյալների վրա, ընդգծում է, որ օդատիեզերական և պաշտպանական ռազմարդյունաբերական արտահանման ծավալները 2022-ին հասել են աննախադեպ մակարդակի՝ կազմելով 4.4 մլրդ դոլար: 

Հետազոտության մեջ կարևոր տեղ է հատկացվել նաև Թուրքիայում արտադրվող «ALPAR» տեսակի զինվորական ամենագնացների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման տվյալներին:

Ըստ այդմ՝ 2021-ին վերոհիշյալ ռազմամթերքի արտահանման ծավալները կազմել են 3.2 մլրդ դոլար, ինչն էլ 2022-ին  մեծ տեմպերով շարունակել է ավելանալ:

Այս առիթով մեջբերվում է օդատիեզերական և պաշտպանական ռազմարդյուանբերության ոլորտի թուրք մասնագետ Օզգյուր Էքշիի խոսքերը:

«Թուրքիայից ռազմական արտադրանքի արտահանման մեջ մեծ մաս են կազմում ցամաքային համակարգերն ու անօդաչու թռչող սարքերը»:

Նշենք, որ SASAD-ի 2022-ի հաշվետվության համաձայն՝ Թուրքիայի օդատիեզերեկան և պատշապանական ռազմարդյունաբերության ոլորտի արտահանումների ծավալը 2021-ի համեմատ աճել է 20%-ով՝ հասնելով 12.2 մլրդ դոլարի:

Բացի այդ, ոլորտում ռազմամթերքի կատարելագործման և մշտապես թարմացվող տվյալների հիման վրա կատարվող աշխատանքների բարելավման համար կատարվել է 2.1 մլրդ դոլարի ներդրում:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ 2023-ին  ռազմամթերքի արտահանման ծավալները կհասնեն 6 մլրդ դոլարի: 



--00—ԶՀ