Իշխանության կամոք Արցախն արդեն ճանաչվել է Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ ուզենք իրենցից․ դերասան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

Ֆրանսիայի դեսպանատան առաջ՝ ի աջակցություն Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ դերասան Դավիթ Հակոբյանը հարց բարձրացրեց, թե ումից ենք ինչ պահանջում․ «Ֆրանսիայի դեսպանատնից ենք պահանջո՞ւմ, վաղն էլ ՌԴ դեսպանատնի՞ց, նրանք հայտարարում են թե ինչ են մտածում, ուժեղից ի՞նչ ես պահանջում»։

Հակոբյանի խոսքերով, պետք է ուժեղանալ ոչ թե ուժեղից բան պահանջել․ «Հենց ուժեղանաս իրենք կկանչեն ու կհարցնեն, թե ինչ ենք ուզում, մենք էլ կասենք»,-հայտարարեց նա՝ ընդգծելով, որ հիմա մենք փոսում ենք, սակայն այդ փոսից դուրս գալ հնարավոր է, եթե նույնիսկ գործիք չունես։

Խոսելով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, դերասանը նշեց, որ իշխանությունը արդեն ճանաչել է․ «Կամք ունեցել է՝ ճանաչել է։ Այս վիճակի հետ հարմարվել չի կարելի»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ