Փաշինյանը և Եվրոպոլի գործադիր տնօրենը կարևորել են փոխգործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news

37953_b

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը: Մասնավորապես, կարևորել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

Քեթրին դը Բոլը գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

--00—ՅՄ