Հանրապետության հրապարակից դեպի Էրեբունի երթևեկությունը կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

9cf8337d-00d6-40ce-886f-bf1823b1fa11.jpg

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է․

«Հունիսի 25-ին, ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Հայաստանում առաջին անգամ անցկացվող ''Ascend Armenia Bikepacking Race 2023'' մրցույթ-նախագիծը։

Հեծանվավազքով պայմանավորված' մինչև ժամը 12:00-ն մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը։

Շուրջ 20 երկրից ժամանած ավելի քան 30 հեծանվորդ անցնելու է մոտ 1200 կմ»:

 

--00--ԶՀ