Վահան Քերոբյանը մասնակցել է առագաստանավային ակումբի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

photo_2023-05-28_19-39-08

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Winds of Armenia» առագաստանավային ակումբի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Վահան Քերոբյանն իր բացման խոսքում կարևորել է տնտեսության մեջ նոր կլաստերի զարգացումը և հավելել, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակում պատրաստ է  աջակցել այս նոր ուղղությունը զարգացնելու և հանրայնացնելու համար։

Նախատեսվում է, որ այստեղ ստեղծվելու է սպորտային-զբոսաշրջային համալիր, որտեղ իրականացվելու է նաև առագաստանավերի վարման ուսուցում, ակումբային և միջազգային մրցումների անցկացում, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդների համար միջոցառումների անցկացում:

--00—ՅՄ