Մանրամասներ Դավիթաշենի Ձոր 1 թաղամասի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

photo_2023-05-28_19-03-29

Մայիսի 28-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձոր 1 թաղամասի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին, մարվել՝ 16։50-ին։ Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ։

--00—ՅՄ