Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության օրվան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

350244429_972741107478200_8375198967495875923_n

Այսօր` մայիսի 28-ին, մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում «Լեռնային Արցախ» և «Լեռնային Արցախ 07» թիմերի միջև:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Խաղը կազմակերպվել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

Ներկա էր նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։

Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված մարզամշակութային միջոցառմանը կատարումներով են հանդես եկել «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական, «Արցախի ձայներ» եւ «Ղարաբաղ» էստրադային համույթներն ու Ստեփանակերտի Արվեստի դպրոցի պարի խումբը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ