Ստեփանակերտում տեղակայված ավտոտնակում գազի բալոնից պայթյուն է եղել․ կա  զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

349342784_263900796116088_4065883711105381869_n.jpg

Սույն թվականի մայիսի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում տեղակայված ավտոտնակում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է Ստեփանակերտ քաղաքի 1989թ. ծնված Արթուր Անդրանիկի Գալստյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

--00--ԶՀ