Ֆորմուլա 1․ Ֆերստապենը հաղթեց Մոնակոյի Գրան պրիի որակավորման փուլում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

verstapen_1_750x375_v1.thumb_.jpg

Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան պրիի որակավորման փուլում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ֆերստապենն առաջ է անցել Aston Martin-ի ներկայացուցիչ Ֆերնանդո Ալոնսոյից և Ferrari-ի ներկայացուցիչ Շարլ Լեկլերից:

Ֆերստապենի թիմակից Սերխիո Պերեսը որակավորման փուլն ավարտեց 20-րդ հորիզոնականում։

Մոնակոյի Գրան Պրի. Որակավորում

1. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 1.11.365

2. Ֆերնանդո Ալոնսո (Աստոն Մարտին) +0,084

3. Շարլ Լեկլեր (Ֆերարի) +0,106

4. Էստեբան Օկոն (Ալպին) +0,188

5. Կարլոս Սայնս (Ֆերարի) +0,265

6. Լյուիս Հեմիլթոն (Մերսեդես) +0,360

7. Պիեր Գասլի (Ալպին) +0,568

8. Ջորջ Ռասել (Մերսեդես) +0,599

9. Յուկի Ցունոդա (Ալֆա Տաուրի) +0,717

10. Լանդո Նորիս (Մակլարեն) +0,889

--00--ԶՀ